image

Հայերը հարյուր տարի հետո Իզմիրում կրոնական արարողություն են կատարելու

Հայերը հարյուր տարի հետո Իզմիրում կրոնական արարողություն են կատարելու

Ըստ dihaber.net կայքի, օգոստոսի 14-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում հայերը մոտ հարյուր տարի հետո արարողության են պատրաստվում: Սուրբ Հովհաննես եկեղեցում պատարագ է մատուցվելու, որին մասնակցելու են Պոլսոյ Հայ Կաթոլիկ եկեղեցին, Հ. Վարդան Ծ. Վրդ. Գազանջյանը, Ոսկեբերան եկեղեցու երգչախումբը, եւ հայ համայնքի անդամներ:

Կայքը հիշեցնում է, որ 1922 թուականին  Իզմիր քաղաքում  տեղի ունեցած հրդեհից հետո, երբ հայ համայնքը կորցրել է պատմական հայկական մշակութային շենքեր եւ եկեղեցիներ, հայ ժողովուրդը ոչ մի արարողություն չի  կատարել քաղաքում:

Պատմաբան Գիզեմ Կորտաթոս Սամիրան վերականգնման այս արարողության առթիվ ասել է. «19-րդ եւ 20-րդ դարերում Իզմիր քաղաքը համարվում էր  դրախտ: Բնակիչները միայն թուրքեր չէին: Թուրքերից բացի կային նաեւ հույներ, հայեր եւ լատիններ»: Պատմաբանն ասել է, որ Իզմիր քաղաքի հայ բնակիչները  1915 թվականին տեղահանության չեն ենթարկվել: Սակայն,  կարճ ժամանակ հետո, հայերի մեծ մասը լքել է քաղաքն ու փախել ուրիշ երկրներ, մտահոգությունների, վտանգի ենթարկվելու հնարավորությունից եւ ճնշումներից ազատվելու համար։

Պատմաբանն այս քայլը վերականգնման փորձ է համարել: