Ըստ dihaber.net կայքի, օգոստոսի 14-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում հայերը մոտ հարյուր տարի հետո արարողության են պատրաստվում: Սուրբ Հովհաննես եկեղեցում պատարագ է մատուցվելու, որին մասնակցելու են Պոլսոյ Հայ Կաթոլիկ եկեղեցին, Հ. Վարդան Ծ. Վրդ. Գազանջյանը, Ոսկեբերան եկեղեցու երգչախումբը, եւ հայ համայնքի անդամներ:
Պատմաբան Գիզեմ Կորտաթոս Սամիրան վերականգնման այս արարողության առթիվ ասել է. «19-րդ եւ 20-րդ դարերում Իզմիր քաղաքը համարվում էր դրախտ: Բնակիչները միայն թուրքեր չէին: Թուրքերից բացի կային նաեւ հույներ, հայեր եւ լատիններ»: Պատմաբանն ասել է, որ Իզմիր քաղաքի հայ բնակիչները 1915 թվականին տեղահանության չեն ենթարկվել: Սակայն, կարճ ժամանակ հետո, հայերի մեծ մասը լքել է քաղաքն ու փախել ուրիշ երկրներ, մտահոգությունների, վտանգի ենթարկվելու հնարավորությունից եւ ճնշումներից ազատվելու համար։
Պատմաբանն այս քայլը վերականգնման փորձ է համարել: