image

Հայաստանում կա 18 վարակակիր. Նիկոլ Փաշինյանի և կնոջ տեստերի արդյունքները բացասական են

Հայաստանում կա 18 վարակակիր. Նիկոլ Փաշինյանի և կնոջ տեստերի արդյունքները բացասական են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց, որ իր և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կորոնավիրուսի տեստերի պատասխանները բացասական են: 

Փաշինյանը հայտնեց, որ ցավոք, իր երեկվա եթերից հետո Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք կա:

«Այս պահի դրությամբ ունենք 18 դրական ախտորոշում»,- ասաց նա:

Կառավարության ղեկավարը նշեց, որ 18, իսկ փաստացի ախտորոշված 17 դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի խնջույքի ժամանակ վարակվածներն են:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ առաջին վարակակիր քաղաքացու մոտ տեստը բացասական է եղել, եթե երկրորդ տեստն էլ բացասական լինի, կարող են ասել, որ նա առողջացել է: