ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կորոնավիրուսի տեստերի պատասխանները բացասական են:
Փաշինյանը հայտնեց, որ ցավոք, իր երեկվա եթերից հետո Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք կա:
«Այս պահի դրությամբ ունենք 18 դրական ախտորոշում»,- ասաց նա:
Կառավարության ղեկավարը նշեց, որ 18, իսկ փաստացի ախտորոշված 17 դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի խնջույքի ժամանակ վարակվածներն են:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ առաջին վարակակիր քաղաքացու մոտ տեստը բացասական է եղել, եթե երկրորդ տեստն էլ բացասական լինի, կարող են ասել, որ նա առողջացել է: