Հարավային Սուդանում կործանված օդանավում եղել է 12 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ՝ 5 հայ եւ մեկ ռուսաստանցի։ Այս մասին հայտնել է Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է news.am-ը` հիմնվելով LifeNews-ի տեղեկության վրա։
Նախնական տեղեկություններով՝ ավիավթարի պահին օդանավում եղել է 40 մարդ։ Ըստ Ջուբայի օդանավակայանի տնօրենի հաղորդած տեղեկությունների՝ փրկվել է 3 ուղեւոր։ Բացի այդ, տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ օդանավը վայր է ընկել ագարակի վրա, այդ պատճառով զոհերի թիվը կարող է աճել։
Հարավային Սուդանում այսօր կործանված ԱՆ-12 օդանավը պատկանում էր Ջուբայում տեղակայված Allied Services Limited ավիաընկերությանը, որը զբաղվում է բեռնափոխադրումներով։