image

Համերգներ՝ «Վերածննդից հաղթանակ»

Համերգներ՝ «Վերածննդից հաղթանակ»

Մեկնարկում են Համահայկական նվագախմբի 2018թ-ի համերգները՝ «Վերածննդից հաղթանակ» խորագրի ներքո:

Համահայկական նվագախումբը համախմբել է աշխարհի 21 երկրներից ժամանած 90 պրոֆեսիոնալ երաժիշտների: Նվագախմբի առաջին համերգը կկայանա մայիսի 9-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ժամը 20:00-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 14-ին, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվանվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 

Ստեփանակերտում կայանալիք համերգը կղեկավարեն դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը, Կոնստանտին Օրբելյանը, Վահան Մարտիրոսյանը և Գևորգ Մուրադյանը:

Համերգի մենակատարներն են Գուրգեն Բավեյանը, Ջուլիետտա Ալեքսանյանը, Արտակ Քաղվեջյանը, Սոնա Ռուբենյանը, Արսեն Գրիգորյանը և Գայա Արզումանյանը: Իրենց մասնակցությունը կունենան նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Արցախի պետական երգչախումբը, Մռակած պետական կամերային երգչախումբը, Արցախի պետական ջազ նվագախումբը և Արցախի պարի պետական անսամբլը: Համերգային ծրագիրը կազմված է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից: