Արտակարգ իրավիճակների նախարարությունը քիչ առաջ ահազանգ է ստացել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Պայթյունի ձայնը լսվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Ըստ armlur-ի, պայթյունը տեղի է ունեցել 63 համարի ավտոբուսում, կայքի տվյալներով կան վիրավորներ և 3 զոհ:
Լուսանկարը՝ civilnet-ից