image

Գագիկ Ծառուկյանը Դավթաշեն համայնքում է

Գագիկ Ծառուկյանը Դավթաշեն համայնքում է

Այս պահին  Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Դավթաշեն համայնքում ծանոթանում է «Օլիմպավանի»   շինարարության ընթացքին: Ինչպես հայտնի է` մայրաքաղաքում շուտով շահագործման կհանձնվի ժամանակակից մարզաբազա, որի մասնաշենքերից մեկում  տեղակայված է լինելու նաեւ ՀԱՕԿ-ը: Շենքը կառուցվում է յուրահատուկ, ճարտարապետությամբ, ներդրվել են հսկայական գումարներ` մայրաքաղաքում գերժամանակակից մարզաբազա ունենալու համար:  «Օլիմպավանում» լինելու են մարզադահլիճներ, հյուրանոց, վերականգնողական կենտրոն, մարզական ակումբներ: 

«Արեւելքի» տվյալներով «Օլիմպավանի բացումը կկատարվի մինչեւ տարեվերջ: Շինարարությունը սկսվել է 2013-ին: