Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանն այս պահին ուղիղ եթերով դիմում է ժողովրդին: Նա կոչ է ուղղում փողոց դուրս գալ և միանալ իր համակիրներին: Թուրքիայի նախագահն ասում է, որ ինքն է երկրի ղեկավարն ու գլխավոր հրամանատարը: Ըստ թուրք վերլուծաբանների, Էրդողանի որդեգրած ոճը թուլության նշան է: Թուրքիայի նախագահն իր կոչն ուղղում է FaceTime-ով, նշելով, որ Թուրքիայի իշխանությունները դուրս են գալու երկրում ստեղծված իրավիճակից: Մենք հաղթելու ենք, ասում է Էրդողանը: Նա նաև նշում է, որ ինքը գտնվում է ապահով վայրում: