ԱՄՆ-ում անցկացվող «Սևամորթների պատմության ամսվա» ընթացքում Սպիտակ տան սևամորթ տերերն ընդունել են 106-ամյա սևամորթ մի կնոջ, որն այդ տարիքում դեռ պահպանել է աշխուժությունն ու պարելու կարողությունը:
«Ո՞րն է գաղտնիքը, որ 106 տարեկանում դեռ պարում եք» ,-հարցրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ շարունակելով իր կնոջ հետ զվարճանալ հյուրի հետ: 106-ամյա տատիկն իր երջանկությունն է հայտնել սևամորթ նախագահ ունենալու առթիվ և հիշեցրել, որ երբեք չպետք է մոռանալ սևամորթների պատմությունը:
ԱՄՆ-ում անցկացվող «Սևամորթների պատմության ամսվա» ընթացքում տեղի են ունենում սևամորթների իրավունքների վերահաստատման միջոցառումներ: