image

Բարաք և Միշել Օբամաները պարել են 106-ամյա սևամորթ կնոջ հետ. տեսանյութ

Բարաք և Միշել Օբամաները պարել են 106-ամյա սևամորթ կնոջ հետ. տեսանյութ

ԱՄՆ-ում անցկացվող  «Սևամորթների պատմության ամսվա» ընթացքում Սպիտակ տան սևամորթ տերերն ընդունել են 106-ամյա սևամորթ մի կնոջ, որն այդ տարիքում դեռ պահպանել է աշխուժությունն ու պարելու կարողությունը:

«Ո՞րն է գաղտնիքը, որ 106 տարեկանում դեռ պարում եք» ,-հարցրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ շարունակելով իր կնոջ հետ զվարճանալ հյուրի հետ: 106-ամյա տատիկն իր երջանկությունն է հայտնել սևամորթ նախագահ ունենալու առթիվ և հիշեցրել, որ երբեք չպետք է մոռանալ սևամորթների պատմությունը: 

ԱՄՆ-ում անցկացվող «Սևամորթների պատմության ամսվա»  ընթացքում տեղի են ունենում սևամորթների իրավունքների վերահաստատման միջոցառումներ: