«Աճիւններն ատրպէյճանցիները յայտնաբերել են Թալիշ-Մատաղիս ուղղութեամբ։ Մարմինների ինքնութիւնը պարզելու համար նշանակուել է դատաբժշկական փորձաքննութիւն։ Վերջին երկու օրերին որոնողական աշխատանքներ չեն իրականացուել: Յունուարի 16-ին մարտական գործողութիւնների չորս՝ Հատրութի, Ֆիզուլու, Ջապրայիլի եւ Շուշիի ուղղութիւններով, վերսկսուել են զոհուածների աճիւնների որոնումները»,-մանրամասնած է Թադեւոսեանը։