image
Հրատապ լուրեր:

Արտահերթ տելետոնի ընթացքում $ 1,102,357 է հավաքվել Արցախի համար

Արտահերթ տելետոնի ընթացքում $ 1,102,357 է հավաքվել Արցախի համար

ԱՄՆ-ում երեկ՝ մայիսի 14-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած տելետոնը, որի ընթացքում Արցախի համար հավաքվել է $ 1,102,357: Սովորաբար «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր տելետոնները կազմակերպում է նոյեմբեր ամսին, սակայն մայիս ամսին կազմակերպած այս արտահերթ տելետոնը պայմանավորված էր Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերով: Արցախին օգնելու համար ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները մայիսի 9-ին կոչ էին ուղղել ամերիկահայությունը՝ օժանդակելու Արցախին: Տելետոնը եթեր է հեռարձակվել  Լոս Անջելեսի KVMD ալիքով, ինչպես նաև՝ տեղական  հայկական կայաններով: