image

Արցախի նախագահն ընդունել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

Արցախի  նախագահն ընդունել է ՀԲԸՄ  նախագահ Պերճ Սեդրակյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: 
Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: 
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ճանաչման եւ համազգային խնդիրների լուծման գործում: 
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: