Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարցազրույցը. Էջմիածնում հնարավոր է «Թումո» բացվի
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն օրերս այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Վեհափառը, կենտրոնում փոքրիկ շրջայց կատարելուց հետո, պատասխանել է «Թում-Նյուզի» պատանի լրագրող Արփին Հովհաննիսյանի հարցերին: