image

Ըստ Ալեն Սիմոնեանի իրենք վաղն իսկ պատրաստ են ընտրութիւններու


Ըստ Ալեն Սիմոնեանի իրենք վաղն իսկ պատրաստ են ընտրութիւններու


ՔՊ-ն իմփիչմենթի լսումների վերաբերյալ նույնիսկ քննարկում չենք ունենում լսումներ են, թող լսումներ անեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագհահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմփիչմենթի վերաբերյալ լսումներին:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, ինչ կրկնել են փողոցում վերջին 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ այստեղ կրկնեն:

«Արտահերթ ընտրությունների կարիք չենք տեսնում, առաջին անգամ եմ այսօր լսել բանախոսներից մեկից, որ իրենք առաջարկում են ընտրություններ: 4.5 տարի է անցել, ընտրություններին մնացել է 8 ամիս, առաջին անգամ լսում եմ, որ ընդդիմությունն ասում է արտահերթ ընտրություններ»,- ասաց Սիմոնյանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ ընդիմությունը պատրաստ չէ ընտրություններին, բացի այդ, գիտեն՝ չեն ընտրվի:

«Իրենք գիտեն, որ իրենք պարտվելու են: Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը նախ չկա, երկրորդը՝ մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է: Մենք 2021-ին ավելի շատ ձայն ենք ստանալու քան 2021 թվականին հայտարարեց նա»,- ասաց նա: