image

Ընկալում կայ, որ սահմանադրական հանրաքուէները չեն արտայայտեր ժողովուրդի կամքը․ Փաշինեան

Ընկալում կայ, որ սահմանադրական հանրաքուէները չեն արտայայտեր ժողովուրդի կամքը․ Փաշինեան

Ժողովրդի և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապի խնդիր կա։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովի ժամանակ։

«Ես կարծում եմ՝ ճեղք կա ժողովրդի և Հայաստանում հաստատված իրավակարգի միջև։ Այս ընթացքում ես միայն համոզվել եմ, որ այդ ճեղքը կախված է և կապված է նրա հետ, որ բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, որ սահմանադրական հանրաքվեների՝ պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը»,- հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ Հայաստանում արդարադատության ուշացման հարցը խորքային է, և պատճառներից մեկը կառուցակարգային ու բովանդակային խզումն է՝ արդարադատության և հասարակության միջև։

Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայում աշխատում է նոր Սահմանադրության տեքստի մշակման վրա։

Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը հայտարարել է, որ մինչև 2026-ի խորհրդարանական ընտրություններ Սահմանադրության նախագծի տեքստը պետք է պատրաստ լինի:

Ըստ գործող Սահմանադրության՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։

Փաշինյանը չի բացառել, որ նոր սահմանադրությամբ կարող է չորրորդ հանրապետության սկիզբը դրվել։