image

Վրաստանում Թուրքիայի դեսպանատունն անդրադարձել է թուրք-մեսխեթցիներին Ջավախքում բնակեցնելու ծրագրին

Վրաստանում Թուրքիայի դեսպանատունն անդրադարձել է թուրք-մեսխեթցիներին Ջավախքում բնակեցնելու ծրագրին

Օրերս Վրաստանում Թուրքիայի դեսպանատունն անդրադարձել է Ջավախքում թուրքերի բնակեցման նախագծին, որը Անկարայում կապում են 1944 թվականին Ջավախքից արտաքսված թյուրքալեզու բնակիչների հետնորդների իրավունքների պաշտպանության հետ: Ստորև` Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հայտարարությունը   (թարգմանությունը` javakhkmedia-ի)

 

Մեսխեթցի թուրքերի բռնագաղթի 71-ամյակը

«Մեսխեթցի թուրքերի արտաքսման 71-ամյակին ցավով ենք հիշում տանջանքներ կրած և կյանքից զրկված մարդկանց:

71 տարի առաջ այս օրը, ԽՍՀՄ առաջնորդ Ստալինի հրամանով, մի գիշերվա մեջ մեսխեթցի թուրքերին վտարեցին իրենց տներից և երկաթուղով Միջին Ասիա աքսորեցին: Մարդկային պայմաններից զուրկ աքսորի հետևանքով 20 հազար անմեղ մարդ մահացավ:

Այդ ժամանակներից մինչև հիմա՝ 71տարի շարունակվող աքսորի ընթացքում, թուրք մեսխեթցիները չեն կորցրել իրենց մշակույթը և ավանդույթները, իսկ մյուս կողմից նպաստել են իրենց բնակության երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այսօր թուրք մեսխեթցիները կատարում են համապատասխան քայլեր` միջազգային հանրության և վրացական իշխանությունների հետ համագործակցության արդյունքում հայրենիք վերադառնալու համար:

Թուրքիան պատմական կարևոր կապեր ունի մեսխեթցի թուրքերի հետ և պատրաստ է հայրենադարձության գործընթացի կազմակերպման համար թուրք մեսխեթցիներին և Վրաստանի կառավարությանը տրամադրել ցանկացած օգնություն»: