Ի լրումն Վրաստանի մէջ ՀՀ դեսպանութեան 16 Յուլիս 2021-ի յայտարարութեան (https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/2078074545668477)՝ Վրաստանի մէջ ՀՀ դեսպանութիւնը կը յայտնէ, որ 3 Սեպտեմբեր 2021-էն Բագրատաշէն-Սադախլո եւ Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակէտերը պիտի աշխատին ժամը 10։00-22։00 ինկած ժամանակահատուածին։
«Տեղեկացնում ենք նաեւ, որ ս․թ․ Սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետութիւն մուտք գործող մինչեւ 6 տարեկան երեխաները ազատուում են ՊՇՌ (PCR) թեստ յանձնելու պարտադիր պահանջից»,- նշուած է յայտարարութեան մէջ: