image

Ոչ եւս է հայրենի բեմադրիչ՝ Սուրէն Բաբայեան

Ոչ եւս է հայրենի բեմադրիչ՝ Սուրէն Բաբայեան

Երկարատեւ հիւանդութենէ ետք մահացած է հայկական շարժանկարի ամենաիւրայատուկ ստեղծագործողներէն՝ շարժանկարի բեմադրիչ Սուրէն Բաբայեանը։ Այս մասին կը տեղեկանանք Հայաստանի կինոգործիչներու միութեան դիմատետրեան էջէն։

Շարժանկարի բեմադրիչ Սուրէն Բաբայեանի հոգեհանգիստի արարողութիւնը տեղի պիտի ունենայ Դեկտեմբեր 6-ին, ժամը 17:00-20:00-ն, «ՌՈՏՈՆԴԱ» սգոյ սրահին մէջ (Դաւիթ-Բեկի 83):

Սուրէն Բաբայեանի յուղարկաւորութիւնը պիտի կայանայ Դեկտեմբեր 7-ին, ժամը 13։00-ին, նոյն վայրէն,-յայտնած են միութենէն։

 

Ֆիլմագրութիւն

1978 թուական - «Չէզոք իրավիճակ»

1980 թուական - «Արարման ութերորդ օրը» (Ֆ. Գորենշտեյնի հետ, Թրիեսթի միջազգային կինոփառատօնի ոսկեայ մետալ՝ 1982 թուական)

1982 թուական - «Սիրամարգի ճիչը» (Միքայէլ Դովլաթեանի հետ)

1986 թուական - «Ֆրուզէ Դովլաթեան» (Միքայէլ Դովլաթեանի հետ)

1987 թուական - «Տասներեքերորդ առաքեալը» (1987 թուական, Ռիկայի միջազգային կինոփառատօնի «Բալթիքայի աստղ» մրցանակ՝ 1988 թուական),

1989 թուական - «Դէմքով դէպի պատը» (Միքայէլ Դովլաթեանի եւ Գ. Նիկոլաեւի հետ)

 

1990 թուական - «Արիւն» (Գ. Նիկոլաեւի հետ)

1993 թուական - «P.S.»

1996 թուական - «Գիւմրի-ռեվյու»

2000 թուական- «Խենթ հրեշտակը» (Ա. Յովսէփեանի հետ)

2004 թուական - «Ժանո»

2009 թուական - «Մի նայիր հայելուն»։