image

Ծնունդով Ջավախքից Մհեր Ղանդիլյանը՝ Ռուսաստանի սպորտի փոխնախարար

Ծնունդով Ջավախքից Մհեր Ղանդիլյանը՝  Ռուսաստանի սպորտի փոխնախարար

Ազգությամբ հայ Մհեր Ղանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի սպորտի նախարարի տեղակալ: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ նա ավելի վաղ զբաղեցնում էր Խաբարովսկի երկրամասի փոխմարզպետի պաշտոնը:

Մհեր Ղանդիլյանը 31տարեկան է։ Նա ծնվել է Ախալքալաքի Կորխ հայաբնակ գյուղում:  Սովորել է Լոմոնոսովի անվան համալսարանում, աշխատել է ռուսական կառավարական տարբեր կառույցներում, այդ թվում՝ Պետդումայում: