image

Տիգրանակերտցի հայազգի երգչուհին մնացել է փլատակների տակ

Տիգրանակերտցի հայազգի երգչուհին մնացել է փլատակների տակ

Տիգրանակերտցի ուդահար Ուդի Երվանդը՝ Երվանդ Բոստանջին, հայտնել է, որ հայկական արմատներով  տիգրանակերտցի երգչուհի Զիլան Տիգրիսը եւ նրա ամուսինը մնացել են փլատակների տակ եւ մինչեւ հիմա դեռ չեն հանվել փլատակների տակից:   «Մի քանի օր առաջ եմ տեսել նրան: Իմ սրտից արյուն է կաթում»,-գրել է Ուդի Երվանդը: Օգտատերերը հույս են հայտնել, որ երգչուհին եւ ամուսինը ողջ կգտնվեն: 

Զիլան Տիգրիսը հայտնի է Տիգրանակերտի բարբառով եւ տարածաշրջանի ժողովուրդների լեզուներով կատարած իր երգերով: