Թուրքիայի Անթալիա քաղաքում սպորտային մարմնամարզության հենացատկի վարժության չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողության ընթացքում հնչել է Հայաստանի օրհներգը եւ բարձրացվել Հայաստանի դրոշը: Հայաստանցի մարզիկ Արթուր Դավթյանը պարգեւատրվել է ոսկե մեդալով:
Այժմ նա աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոնն է, որ եզրափակիչում վաստակել է 15.033 միավոր:
Արթուր Դավթյանը Եւրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2021 թվականին՝ նժույգ թափեր վարժությունում:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եւրոպայի առաջնությունում՝ վաստակելով 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե: Նախորդ օրը երկրորդ անգամ Եւրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը՝ օղակների վարժությունում: Նժույգ թափերում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը: