Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը վերջերս մեկնարկել է առցանց նվիրահավաք (crowdfunding արշավ)՝ «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի կենտրոնների երեխաներին հնարավորություն տալու տեսնելու և ծանոթանալու իրենց համայնքներից դուրս Հայաստանի որոշ հատվածների հետ:
«Ընդամենը 10 ԱՄՆ դոլարով կարող եք հնարավորություն տալ մեկ երեխային այցելելու տեսարժան վայրեր, ցուցահանդեսներ, թանգարաններ և մասնակցելու մշակութային միջոցառումների և էքսկուրսիաների, որոնք այս երեխանները այլապես հնարավորություն չէին ունենա վայելելու»,- ասեց Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի արտաքին կապերի տնօրեն Ռուբէն Ճանպազեանը: Արշավի 18.000 ԱՄՆ դոլարի թիրախը «Ընտանիք և համայնք»-ի բոլոր 450 երեխաներին հնարավորություն կտա ծանոթանալու Հայաստանի զանազան հատվածների հետ:
Վերջին 20 տարիների ընթացքում «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն աշխատում է զարգացնել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների ներուժը: Նրանք աշխատում են 450 երեխայի և նրանց ընտանիքների հետ Արմավիրի, Տավուշի և Շիրակի մարզերում գտնվող հինգ կենտրոններում: Այս երեխաներից և ընտանիքներից կան նաև 2020 թվականի Արցախյան պատերազմից տեղահանվածներ և տուժածներ:


«Ընտանիք և համայնք»-ի երեխաները մասնակցում են տիկնիկային թատրոնի, նկարչության, երգի, պարի, խեցեգործության, գորգագործության խմբակներին։ Նրանք նաև այցելում են թանգարաններ և մշակութային վայրեր, գնում են համերգների, մասնակցում են հանգստի և ամառային ճամբարների։ Ճիշտ դաստիարակության դեպքում այս երեխաները բարգավաճում են և դառնում են ինքնաբավ, Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման գործում օգտակար քաղաքացիներ:
«Ընտանիք և համայնք»-ի հաջող մոդելը հիմնված է ազգային արժեքների և միջազգային լավագույն փորձի վրա: Նրանք երեխաներին պարզապես սոցիալական ծառայություններ չեն առաջարկում, իրենց մոտ երեխաները մասնակցում են կյանքին նպաստող կրթական և ժամանցի միջոցառումներին, որոնք ամրապնդում են սոցիալական համախմբվածությունը և օգնում նրանց հասնելու իրենց ողջ ներուժին:
«Այս տոնական օրերին «Ընտանիք և համայնք»-ի երեխաներին հնարավորություն տանք ունենալու ինչ-որ ոգևորող և գեղեցիկ հիշողություններ, որոնք նրանք կփայփայեն իրենց ողջ կյանքի ընթացքում», - ավելացրեց Ճանպազեանը:
Նվիրաբերելու այս կարևոր ծրագրին՝ այցելեք givebutter.com/ArmeniaForTheKids.