image

Սուրբ Սարգիս եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ տարվա լավագույն շինություն

Սուրբ Սարգիս եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ տարվա լավագույն շինություն

ԱՄՆ Տեխաս նահանգում գտնվող Սուրբ Սարգիս հայկական նորակառույց եկեղեցին  ճանաչվել է ԱՄՆ-ի 2022 թվականի լավագույն շինություն, տեղեկանում ենք  World-Architects հեղինակավոր ամերիկյան հարթակից, որն էլ ամեն տարի քվեարկության կարգով ընտրում է ամերիկյան լավագույն կառույցը: Նշենք, որ հայկական կառույցը նման պատվի է արժանացել Հայ Առաքելական եկեղեցու համար կարեւորագույն տոներից մեկի՝ Սուրբ Սարգսի տոնից օրեր առաջ: 

Սուրբ Սարգիս եկեղեցին իր առաջին կիրակնօրյա պատարագը մատուցել է 2022 թվականի ապրիլի 25-ին, ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի: Այդ ժամանակ հայկական կառույցն առաջին անգամ արժանացել է World-Architects հարթակի ուշադրությանը՝ ճանաչվելով «ԱՄՆ-ի շաբաթվա շենք»: Եկեղեցին գտնվում է ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի հյուսիսային Քերոլթոն արվարձանում: 

Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է Էջմիածնի մերձակայքում գտնվող Սուրբ Հռիփսիմե հնագույն եկեղեցու օրինակով:

Եկեղեցու հիմնաքարը դրվել է 2018 թվականին, գլխամասին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանն է՝ հայկական խաչի տեսքով, որը կազմված է 1,5 միլիոն եզակի զարդաքանդակներից, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է  իր ավանդույթների եւ հավատի  համար նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը։ Եկեղեցու ճարտարապետը հայտնել է, որ եկեցեղու համբավը կօգնի բարձրացնել Լեռնային Ղարաբաղում քրիստոնյաների հետապնդումների մասին։

Նախորդ անգամ ԱՄՆ տարվա լավագույն կառույց էր ճանաչվել Վաշինգտոնում տեղադրված Մարտին Լյութեր Քինգի հուշարձանը: