image

Ստեփանակերտի N3 դպրոցին մէջ բացուած է ԱԹՍ-ներու առաջին կրթական աշխատանոցը

Ստեփանակերտի N3 դպրոցին մէջ բացուած է ԱԹՍ-ներու առաջին կրթական աշխատանոցը

«Արմաթն օդում» ծրագրի շրջանակներուն մէջ, Ստեփանակերտի N3 դպրոցին մէջ բացուած է անօդաչու թռչող սարքերու կրթական առաջին աշխատանոցը: Այս մասին ֆէյսպուքեան գրառմամբ կը տեղեկացնէ Արցախի պետնախարար Արտակ Բեկլարեանը:

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան, Արմաթի 500 խմբավարների ու թիմի անդամների շնորհիւ հնարաւորութիւն է ընձեռուել մեր պատանիներին իւրացնելու անօդաչու թռչող սարքերի նախագծման, պատրաստման, ծրագրային ապահովման եւ կառավարման առանձնայատկութիւնները:

Յառաջիկայում Արցախի այլ դպրոցներում եւս նման աշխատանոցներ կը հիմնենք, կառավարութիւնն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին: Եւ կարեւոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտութիւնների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդէն հնարաւորութիւն կ'ունենան բարձրագոյն կրթութեան ոլորտ մտնել կոնկրէտ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով:

Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները ե՛ւ յառաջադէմ են, ե՛ւ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին: Ի գործ», գրած է Բեկլարեանը: