image

Ստամբուլում հայ աշակերտուհուն մահացած են գտել շենքի բակում

Ստամբուլում հայ աշակերտուհուն մահացած են գտել շենքի բակում

Ողբերգական դեպք է պատահել Ստամբուլի Շիշլի հայաշատ թաղամասում: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մայրն առավոտյան մտել է սենյակ՝ արթնացնելու դպրոցահասակ դստերը, սակայն նրան չի գտել այնտեղ: 14-ամյա աշակերտուհու դին հայտնաբերվել է շենքի բակում:

«Արեւելք»-ի տեղեկություններով, նա Ստամբուլի հայկական դպրոցներից մեկի՝ Ֆերիգյուղի հայկական վարժարանի աշակերտ է՝ Նիքոլ Օ.-ն:

Kurtuluş Caddesi 126 հասցեում, որտեղ պատահել է դեպքը, իրավապահները քննություն են սկսել. դեռեւս պարզ չէ, թե աղջիկը նետվե՞լ, թե ընկե՞լ է տան 6-րդ հարկի իր սենյակի պատուհանից: Մանրամասները հայտնի կդառնան Ստամբուլի դատաբժշկական ինստիտուտում, դիահերձումից հետո, որտեղ տարվել է նրա դին:

Նիքոլ Օ.-ն 3 տարի առաջ պատմվածքի մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել՝ բոլորի ուշադրությունը գրավելով «Ցավոտ գրիչ» վերնագրով պատմվածքով, դեպքի առիթով հայտնում է milliyet.com.tr-ը: 

Հայկական վարժարանն ու պոլսահայ կազմակերպություններն առայժմ չեն հայտնել աշակերտուհու մահվան մասին: