Ես եկած եմ աջակցելու Ռուսաստանի Դաշնութեան, եկած եմ ըսելու, որ որեւէ ազգ չի կրնար յաղթել ռուսին, որովհետեւ ռուսի մէջ հոգիով արդարութիւնը դրուած է: Այս ըսաւ Ռուսաստանի դեսպանատան դիմաց ի աջակցութիւն Ռուսաստանի շարժում իրականացնող ՀՀ քաղաքացիներէն մէկը:
«Եկել եմ ասելու, որ Ռուսաստանը ինձ համար երկրորդ հայրենիք է, ես ինքս ազգութեամբ հայ եմ, բայց եկել եմ ասելու, որ այսօր ես ռուս եմ:
Աշխարհում երկակի չափանիշներ չեն կարող լինել, ինչպէս հայ ազգը իր 5000-ամեայ պատմութեան մէջ չի կործանուել, այնպէս չի կարող կործանուել Ռուաստանը: Եկել եմ` խնդրելու Ձերդ գերազանցութիւն Ռուսաստանի նախագահին, որ ստիպի տականքներին դիւանագիտական առումով կատարել իր պահանջները: Եկել եմ ասելու, որ ես քեզ հետ եմ, ռո՛ւս ազգ դու իմ եղբայրն ես, մենք Ռուսատսանի հետ ենք ու յաւիտեան նրա հետ էլ կը մնանք», ըսաւ ան:
Վերջինս նշեց, որ այսօր ամբողջ աշխարհը դուրս եկած է Ռուսաստանի դէմ եւ իրենք Ռուսաստանի դեսպանատան դիմաց են` ցոյց տալու իրենց աջակցութիւնը: