image
Հրատապ լուրեր:

Փաշինեան. «Բարձր կը գնահատեմ ԱՄՆ-ի ջանքերը»

Փաշինեան. «Բարձր կը գնահատեմ ԱՄՆ-ի ջանքերը»

Վարչապետ Նիկոլ Փաշինեան թուիթըրեան գրառում ըրած է, որուն մէջ բարձր գնահատած է ԱՄՆ ջանքերը Ատրպէյճանի մէջ պահուող 17 հայ ռազմագերիներու վերադարձի հարցով։

«Ես բարձր եմ գնահատում Միացեալ Նահանգների ջանքերը՝ մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու համար։ Յոյսով եմ՝ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք հետագայ առաջընթաց կ'արձանագրենք ինչպէս հումանիտար (մարդասիրական) խնդիրների լուծման, այնպէս էլ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման գործում»,– գրած է ան։

Յիշեցնենք, որ Պաշտպանութեան նախարարութիւնն աւելի վաղ տեղեկացուցած էր, որ ԱՄՆ միջնորդութեամբ ատրպէյճանական կողմը հայկական կողմին փոխանցած է 17 հայ ռազմագեր։