ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քիչ առաջ ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Նա ապրիլի 24-ի իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» բառը:
Վերջին օրերին ամերիկյան հեղինակավոր մամուլն ու տարբեր վերլուծաբաններ կանխատեսում էին, որ Ջո Բայդենը կճանաչի հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նախագահի այսօրվա ուղերձը պատմական նշանակություն ունի:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանում` hայոց ցեղասպանության ժամանակ, եւ մենք կրկին պարտավորվում ենք կանխել նման վայրագությունների կրկնությունը»,- ասել է Բայդենն իր հայտարարության մեջ:
Ուղերձն ամբողջությամբ՝ քիչ անց: