ԱՄՆ սենատն ապրիլի 15-ին մերժել է այն բանաձևը, որով նախատեսվում էր թույլ չտալ նախագահին պատերազմ վարել՝ առանց Կոնգրեսի հաստատման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը նշում է, որ փաստաթղթի օգտին քվեարկել է 47 սենատոր, 52 օրենսդիր դեմ է արտահայտվել։
Սենատորների ձայները բաժանվել են հիմնականում կուսակցական սկզբունքով։ Ռենդ Փոլը միակ հանրապետականն էր, որն աջակցել է բանաձևին։ Իր հերթին Ջոն Ֆեթերմանը միակ դեմոկրատն էր, որը դեմ է հանդես եկել բանաձևին։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկին հաջորդած վեց շաբաթվա ընթացքում Սենատի դեմոկրատներն արդեն չորրորդ անգամ էին ներկայացնում այս բանաձևը։
Չնայած ըստ ԱՄՆ սահմանադրության միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտաարել, ոչ թե նախագահը, այնուամենայնիվ, երկու կուսակցությունների նախագահներն էլ հայտարարել են, որ այս սահամնափակումը չի կիրառվում կարճաժամկետ գործողությունների դեպքում և այն դեպքում, եթե երկրին անմիջական վտանգ է սպառնում։