Հայաստանի սահմաններուն տեղի ունեցողը մեծ պատկերի մը փոքր մասն է, Երասխի դէպքերէն ետք մենք, կարծես, մոռցած ենք, որ կայ Սեւ լիճ եւ Հայաստանի տարածքի մէջ են մեծ թիւով ատրպէյճանցի զինուորականներ։ Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերութիւններու հետ հարցազրոյգի ժամանակ յայտարարած է հայկական երկու հանրապետութիւններու նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոպերթ Քոչարեանը։
«Սա շարունակութիւնն է այն ամէնի, ինչ կատարուում էր Հայաստանի հետ ե՛ւ պատերազմի ընթացքում, ե՛ւ յետպատերազմեան ժամանակահատուածում։ Մենք ցոյց ենք տուել, որ ատամներ այլեւս չունենք, որ արժանապատիւ պատասխան տալու հնարաւորութիւն չունենք, ցանկութիւն էլ չունի երկիրը, եւ Ատրպէյճանն իր օրակարգը առաջ է տանելու նման կարգի դրսեւորումներով։ Նման կարգի սադրանքներից յետոյ ստեղծուում է մի իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար եւ նա մեծ հեշտութեամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը, որը նա ընդունելու է ոչ թէ որպէս դաւաճանութիւն, այլ փրկութիւն», -ըսած է Ռոպերթ Քոչարեանը։
Ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ իշխանութիւնը դարձեալ պիտի կիրառէ ծրագրուած պարտութեան արհեստագիտութիւն. հայկական շահերուն հակասող հերթական փաստաթուղթը պիտի ներկայացուի որպէս փրկութիւն. այսինքն՝ պիտի հասուննայ վիճակ մը, որ պիտի մատուցուի ոչ թէ պարտութիւն, այլ փրկութիւն, որ մենք մէկ անգամ արդէն տեսած ենք:
«Ես հիմա ոչնչից չեմ զարմանայ, այո, նախապատրաստուում է մի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Հայաստանի կողմից Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան ճանաչման, ինչը կը նշանակի խաչ քաշել Արցախի ապագայի վրայ», -ըսած է Ռոպերթ Քոչարեանը:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել