Լիբանանի ՍԴՀԿ-ի Ռաուդա շրջանի «Պանդուխտ»մասնաճյուղի վարչությունն այսօր առավոտյան այցելել է ադրբեջանական գերեվարությունից ազատված Մարալ Նաջարյանին, որ այս պահին գտնվում է Ռաուդա, իր մոր բնակարանում: Այդ մասին տեղեկանում ենք Ռաուդայի վարչությունից: Նրանք ողջունել ենք չորս ամիս գերության մեջ գտնված հայուհու վերադարձը և հայտնել իրենց աջակցության մասին:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր Ստամբուլով Բաքվից Բեյրութ է վերադարձել նոյեմբերի 11-ին Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարված 49-ամյա Մարալ Նաջարյանը, որ Արցախ էր մեկնել՝ հայրենադարձության ծրագրով: Նա պահվում էր Բաքվի բանտերից մեկում:
Մարալ Նաջարյանի վերադարձի հարցով զբաղվել են Լիբանանի եւ Հայաստանի մի շարք պետական եւ իրավաբանական կազմակերպություններ, կուսակցականներ:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել