image
Հրատապ լուրեր:

Օգոստոսի 18-ից Ֆրանսիայի դեսպանատունը վերսկսում է կարճաժամկետ վիզաների տրամադրումը. ովքե՞ր կարող են դիմել

Օգոստոսի 18-ից Ֆրանսիայի դեսպանատունը վերսկսում է կարճաժամկետ վիզաների տրամադրումը. ովքե՞ր կարող են դիմել

Օգոստոսի 18-ից վերսկսվում է կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրումը Եվրոպական միության կողմից ճանաչված պատվաստումների ամբողջական սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca et Johnson & Johnson) պատվաստված և ժամկետանց վիզա ունեցող անձանց համար: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը:

Վիզայի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ պայման է տրամադրել պատվաստման ապացույց:

 

Կայքում նշված կատեգորիաներին չհամապատասխանող դիմումները, ներառյալ` տուրիստական վիզայի համար առաջին անգամ դիմողների դիմումները, չեն ընդունվի: