image

«Նրանք երդում են տալիս Աբու Բաքր ալ-Բաղդադիին.Սարգիս Գրիգորյանի գրառումը

«Նրանք  երդում են  տալիս  Աբու Բաքր ալ-Բաղդադիին.Սարգիս Գրիգորյանի  գրառումը

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԻՊ կողմից տարածված տեսանյութին:

 

«Իսլամական պետության կողմից տարածված առաջին և ԻՊ-ի պաշտոնական տեղեկատվական հոսքում Ադրբեջանում Իսլամական պետության ներկայության մասին խոսող առաջին տեսանյութն է:

Ինչ ունենք՝

1. Տեսանյութում 3 դիմակավորված անձ են ներկայացված, որոնց հետևում Իսլամական պետության դրոշն է:

2. Նստածն առաջնորդն է՝ Աբու Յուսուֆ ալ-Ազերին, որը սկսում է իր խոսքը՝ ցիտելով Ղուրան և հադիսներ:

3. Խոսում է Մուհամմադ մարգարեի մասին՝ հիշելով նրա կյանքի առանձին դրվագներ:

4. Այստեղ մի հետաքրքիր հատված կա, որտեղ ալ-Ազերին խոսում է դեպի Իսլամական պետություն հիջրայի և խալիֆայության համար պայքարի շուրջ համախմբվելու մասին (տպավորությունն այնպիսին է, կարծես տեսագրությունն արված լինի 2014 թ. կեսերին, երբ ԻՊ-ը ընդլայնում էր տարածքները Սիրիայում և Իրաքում):

5. Խոսում է ԻՊ-ի համար նահատակության մասին, մեջբերվում են ԻՊ-ի վերջին բաստիոնից՝ Բաղուզից, տեսարաններ:

6. Ալ-Ազերին մեղադրում է Ադրբեջանի անհավատ իշխանություններին իսլամի թշնամի երկրների հետ համագործակցության մեջ և կոչ է անում ադրբեջանցի եղբայրներին ու համախոհներին պայքարել այդ անհավատ իշխանությունների դեմ:

7. Վերջում զինյալները հավատարմության երդում են տալիս ԻՊ-ի խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիին (այստեղ հետաքրքիրն այն է, որ սովորաբար հավատարմության երդումը տրվում է արաբերենով, սակայն այստեղ զինյալները երդվում են ադրբեջաներեն)»,- գրել է նա: