Հայաստան- «Անտարես» հրատարակչությունը տպագրության է պատրաստում Գուրգեն Խանջյանի «Մատնագիր» էսսե-գիրքը, որն, ըստ հեղինակի` կենսագրություն է ըստ ենթագիտակցության: Գիտակցությունն իր կենսագրությունն է գրում` վերահսկված, պատճառահետևանքային հստակ կապերով, հաջորդական` ծնվեց, հաճախեց, ընդունվեց, ծառայեց, ավարտեց... Ենթագիտակցականի կենսագրական գրառումներն այլ են, նույնիսկ մեկնարկն ու ավարտն են անորոշ, ուրիշ պատմություն է, ուրիշ սկզբունքով, ուրիշ առաքելությամբ ու պատվերով գուցե: Այս գիրքը փորձ է պեղելու և երևակելու ենթագիտակցականի կենսագրական գրառումները՚,- գրված է գրքի տիտղոսաթերթին: