image

Զավեն Խանջյանի շնորհիվ ընթերցողները կծանոթանան «Նոր հայ» թերթին

Զավեն Խանջյանի շնորհիվ ընթերցողները կծանոթանան «Նոր հայ» թերթին

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, գրող, հրապարակախոս, սփյուռքահայ հասարակական, կրթական, եկեղեցական գործիչ Զավեն Խանջյանի շնորհիվ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողներն այսուհետեւ հնարավորություն ունեն ծանոթանալու 1982-1984 թվականներին Գլենդելում լույս տեսած «Նոր Հայ» շաբաթաթերթին։  Այդ մասին «Արեւելքը» տեղեկացավ Հայաստանի ազգային գրադարանից:

Շաբաթաթերթի հրատարակիչն էր Սարգիս Մաճառեանը, թերթն անդրադարձել է հայության ամենակարեւոր խնդիրներին, հրատարակել Հայաստանի եւ սփյուռքի լուրերը: 
Պարբերականի 4 լրակազմերը Զավեն Խանջյանի եւ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս պարոն Արմեն Բայբուրդյանի ջանքերով տեղափոխվել են Հայաստանի ազգային գրադարան եւ թվայնացվել, թվային տարբերակը տեղադրվել է Հայաստանի ազգային գրադարանի  «Հայ մամուլ» շտեմարանում։