image

Լիլիթ Գրիգորեանը նշանակուեցաւ Երեւանի դատախազ

Լիլիթ Գրիգորեանը նշանակուեցաւ Երեւանի դատախազ

Գլխաւոր դատախազ Աննա Վարդապետեանի՝ 18 նոյեմբերի հրամանով՝ արդարադատութեան առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորեանը նշանակուած է Երեւան քաղաքի դատախազի պաշտօնին:

Երեւան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորեան 1996 թուականէն կ'աշխատի ՀՀ դատախազութեան համակարգէն ներս:

 Մասնաւորապէս.

 20.05.1996 - 21.12.1998 թուականներուն - Երեւան քաղաքի Միասնիկեանի շրջանի դատախազութիւն՝ որպէս սորվող,

21.12.1998 - 12.01.1999 թուականներուն - Երեւան քաղաքի Միասնիկեանի շրջանի դատախազութեան քննիչ,

12.01.1999 - 08.04.2003 թուականներուն - Երեւան քաղաքի Շենգաւիթ համայնքի դատախազի օգնական,

08.04.2003 - 30.11.2007 թուականներուն - Երեւան քաղաքի դատախազի օգնական,

30.11.2007 - 31.10.2013 թուականներուն - Երեւան քաղաքի դատախազութեան աւագ դատախազ,

31.10.2013 - 18.11.2022 թուականներուն - Երեւան քաղաքի դատախազի տեղակալ: