image

Իսրայելական բանակ. Սպանվել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահը

Իսրայելական բանակ. Սպանվել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահը

Իսրայելը երեկ զանգվածային հարվածներ է հասցրել Բեյրութին: Իսրայելական կողմը հայտարարում է, թե թիրախավորել է «Հեզբոլլահ» շարժման կենտրոնակայանը եւ ըստ իսրայելական լրատվամիջոցների, հարվածներն ուղղված էին «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի դեմ:

Իսրայելական բանակն արդեն հայտարարել է, որ իրենց հաջողվել է սպանել շարժման առաջնորդ Նասրալլահին: 

«Հեզբոլլահ»-ը դեռեւս չի հաստատել կամ հերքել լուրը: Ըստ վերլուծաբանների՝ նման մեծ հարվածներից հետո սպասվում էր, որ ելույթ ունենար Հասան Նասրալլահը: Նրա չհայտնվելը էկրաններին՝ նույնպես ենթադրել է տալիս, որ ողջ չէ: Երեկվա հարվածներից սպանվել է նաեւ նրա դուստրը՝ Զեյնաբ Նասրալլահը: