Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին այցելել է 1980-1988 թվականներին Իրաքի հետ պատերազմում զոհված քրիստոնյաների ընտանիքներին: Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը, իսկ Իրանի նախագահի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Ռոհանին հայազգի նահատակ Գևորգ Քեշիշ Հարությունի ընտանիքի հետ հանդիպման ժամանակ ասել է.
«Լիահույս եմ, որ Հիսուս Քրիստոսի էությունն ու քարոզած ուսմունքները մարդկությանը կառաջնորդեն դեպի խաղաղ համակեցություն»:
Ինչպես հայտնում է գործակալությունը, Իրանի ղեկավարը շնորհավորել է իրանահայերին Փրկչի ծննդյան կապակցությամբ. ասելով, որ իրանահայերն Իրանի հասարակության մեջ առանձնահատուկ տեղ ունեն եւ մեծ հարգանք են վայելում: Նախագահն այցելել է նաեւ Էդվին Շահմիրյանի ընտանիքին:
Իրանա-իրաքյան պատերազմին 17.000 իրանահայ է մասնակցել, որոնցից 260-ը նահատակվել են։ Նրանց հիշատակին Իրանում հուշարձան է կառուցվել: