image

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը հանդիպել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարքին

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը հանդիպել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարքին

Հոկտեմբերի 18-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի խորհրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանը շնորհաւորական այցով հանդիպել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Գերերջանիկ Տ. Ռաֆայէլ Պետրոս 21-րդ Մինասեանին:

Հանդիպման ընթացքում քննարկուել են Հայաստանի ներքաղաքական եւ բարոյա-հոգեբանական վիճակին առնչուող հարցեր։ Կարեւորուել է յետպատերազմական շրջանում Արցախի Հանրապետութիւնում համազգային ճիգերով վերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտութիւնը։  Անդրադարձ է կատարուել Սփիւռքի, մասնաւորապէս Միջին Արեւելքի հայութեան անվտանգութեան մարտահրաւէրներին դիմակայելու առաջնահերթութիւններին եւ համահայկական ծրագրերի ընթացքին ու արդիւնքներին։