Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր կիրակնօրյա աղոթք է կատարել մաքրություն անողների համար: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր խոսքում նշել է, թե մեր կյանքում ինչքան կարևոր են այն մարդիկ, որոնք մաքրում են ճանապարհները, հիվանդանոցները, դատարկում են աղբարկղերը, գնում են տներ՝ մաքրություն անելու: «Սա մի աշխատանք է, որ ոչ մեկը թերևս չի տեսնում, բայց առանց այս աշխատանքի մեր կյանքն անհնար կլիներ»,-ասել է Հռոմի Պապը: