image

Ամերիկահայ բարերարները կենդանիներ են նվիրել Երեւանին

Ամերիկահայ բարերարները կենդանիներ են նվիրել Երեւանին

Երեւանի Կենդանաբանական այգու կենդանատեսակները համալրվել են նոր կենդանիներով, որոնք այգուն են նվիրել ամերիկահայ բարերարներ Արամ եւ Մարիաննա Առաքելյանները: Կենդանաբանական այգուց տեղեկանում ենք, որ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ այգին ձեռք է բերել 3 աֆրիկյան ջայլամ: Այգու նոր բնակիչներն արդեն հարմարվում են իրենց նոր ազատավանդակին:

 

 

 

Ի դեպ, Առաքելյանների ընտանիքը նաեւ Կենդանաբանական այգու կլինիկայի գործարկմանն է մեծ ներդրում ունեցել. ԱՄՆ-ից շուտով Հայաստան կհասնեն մեծաթիվ սարքավորումներ, այդ թվում ախտահանող, մանրէաբանական, վիրահատական եւ այլն։

Այժմ Երեւանի Կենդանաբանական այգում 119 կենդանատեսակ կա: