Այսուհետեւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այցելուները կարող են վայելել նաեւ բարոկկո ժամանակաշրջանի երաժշտություն: Թանգարանից հայտնում են, որ երաժիշտ, ֆլեյտահար Արմեն Ղուկասյանը՝ վստահելով Ա.Խաչատրյանի տուն-թանգարանին, ի պահ է հանձնել իր սիրելի գործիքը՝ տավղալարը (կլավեսին):
Այս գործիքը ստեղնա-լարային կսմիթավոր երաժշտական գործիք է, համարվում է դաշնամուրի նախատիպերից մեկը: Հայտնի է XVI դարից: