image

«Հրապարակ». Ինչ ուղերձ բերած էր Մակունցը ԱՄՆ-էն

«Հրապարակ». Ինչ ուղերձ բերած էր Մակունցը ԱՄՆ-էն

«Հրապարակ» օրաթերթը կը գրէ.

«ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ամառային արձակուրդին եկել է Հայաստան։ Նրան յուլիսի վերջին-օգոստոսի սկզբին տեսել են երեւանեան սրճարաններում։ Մի քանի օրուայ ջանքերից յետոյ ի վերջոյ ԱԳՆ-ից հաստատեցին այս տեղեկութիւնը։ «Երեւանում եղել է իր արձակուրդի ընթացքում։ Ներկայումս Երեւանում չէ»,- ասացին մեզ։

Մեր տեղեկութիւններով, Նիկոլ Փաշինեանի թիմակից-դեսպանի՝ Երեւան գալու առիթը ոչ այնքան արձակուրդն է եղել, որքան Նիկոլ Փաշինեանի հետ տետ ա տետ հանդիպումն ու ԱՄՆ իշխանութիւններից նրան ինչ-որ կարեւոր ուղերձ, տեղեկատւութիւն փոխանցելը, որն այնքան կոնֆիդենցիալ (գաղտնի) է եղել, որ խուսափել են կապի միւս միջոցներն օգտագործելուց։ Մինչ Հայաստան ժամանելը, մեր աղբիւրի փոխանցմամբ, Մակունցը բաւականին բարձր մակարդակի եւ կասկածելի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ իշխանութեան տարբեր ներկայացուցիչների հետ, եւ այդ հանդիպումները դեսպանատան կայքում չեն լուսաբանուել։ Կայքում բաւարարւում են, ասենք, Մայքլ Կֆոլլերի՝ «Հնագիտութեան նոր ոսկեդարը. Հայաստանում վերջին յայտնագործութիւնները» գրքի շնորհանդէսին Մակունցի մասնակցութեան լուսաբանմամբ»։

Ամբողջական յօդուածը` օրաթերթի այսօրուան համարին մէջ: