image
Հրատապ լուրեր:

«Հենասյուն էր Արցախի համար, մեր գրական երիտասարդության համար»

«Հենասյուն էր Արցախի համար, մեր գրական երիտասարդության համար»

Հասմիկ Հակոբյան-գրականագետ

Մեր կյանքում շատ մարդիկ են հանդիպում` ընկերներ, կոլեգաներ, ծանոթներ, բայց  գոյություն ունեն նաեւ հենասյուն մարդիկ։ Նրանց ներկայությունը քեզ ուժ է տալիս, դու գիտես, որ ինչքան էլ ամենօրյա կյանքի մեջ մոլորվես, միշտ վերադառնալու տեղ ունես, միշտ քեզ կդիմավորեն, ցանկություններդ կիրականացնեն, ուժ կտան, որ պայքարես։ Նման հենասյուն էր Վարդան  Հակոբյանը` հենասյուն մեր գրական երիտասարդության համար, ինձ շատ հարազատ մի մարդ, հենասյուն ՝Արցախի համար։ Ոտքը Ստեփանակերտում ամուր սեփական հողին դրած, արցախյան այն հայտնի ծառի պես ամուր ու բոլորիս իր շուրջ հավաքող, բայց ցավոք, այլեւս ես չունեմ այս հենասյունը։

Պարոն Հակոբյանը էլ չկա, ու ես կորցրել եմ եւս մի հենասյուն` մարդու, գործընկերոջ ու Արցախի։ Ես կորցրել եմ առանցքը ու մոլորվել։ Ես չգիտեմ ինչպես եմ երբեւէ հասնելու Արցախ ու այնտեղ չգտնելու Վարդան Հակոբյանին։