Վերջերս Մեծ Բրիտանիայում կայացավ London Honey Award 2024 մրցանակաբաշխությունը, որին հայաստանյան Haterk Food-ը ներկայացրել էր իր «Օրգանական մեղր» արտադրանքը։ Ընկերությունից տեղեկանում ենք, որ մրցույթին մասնակցում էին 35 երկրների ավելի քան 200 բրենդներ։
Որակի անգերազանցելի արդյունքներով Haterk Food-ն արժանացել է պլատինե մրցանակի` զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը:
Բրենդինգի համար էլ ընկերությունն արժանացել է արծաթե մրցանակի:
Մրցանակաբաշխության ժամանակ անակնկալ կերպով Haterk Food-ին է հանձնվել Global Honey Star մրցանակը:
6 տարվա ընթացքում Haterk-ն արժանացել է 16 միջազգային մրցանակի՝ աշխարհի տարբեր երկրներում հնչեցնելով Արցախի Հաթերք գյուղի անունը։
Մրցանակաբաշխության ժամանակ ընկերության արցախցի հիմնադիրները խոսել են Հաթերքի 2500 տարվա պատմության, հարուստ պատմամշակութային ժառանգության ու ժամանակավոր կորսված լինելու մասին, վստահ լինելով, որ մի օր իրենց գործունեությունը կշարունակեն հայրենի Հաթերքում: