image

Հայաստանի օդային տարածքը երեք օրով կփակվի քաղաքացիական թռիչքների համար

Հայաստանի օդային տարածքը երեք օրով կփակվի քաղաքացիական թռիչքների համար

Մայիսի 3-ից 5-ը Հայաստանի օդային տարածքում կսահմանվի թռիչքների ժամանակավոր արգելք, հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։

Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված օրերին արգելվելու է ընդհանուր նշանակության ավիացիայի բոլոր թռիչքները, այդ թվում՝ քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի (դրոնների) կիրառումը։

Սահմանափակումը պայմանավորված է Հայաստանում նախատեսվող լայնամասշտաբ միջոցառումներով՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովով, ՀՀ–ԵՄ գագաթնաժողովով և «Երևանյան երկխոսություն» նախաձեռնությամբ։ Միջոցառումներին ակնկալվում է բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցություն։

Քաղավիացիայի կոմիտեն կոչ է անում պահպանել սահմանված պահանջները և զերծ մնալ նշված ժամանակահատվածում թռիչքներ իրականացնելուց։