Հայաստանի մէջ հեղուկ կազը յուլիսին յունիսի համեմատ թանկացած է 54,3 տոկոսով:
Այս մասին նշուած է ՀՀ վիճակագրական կոմիտէի 13 օգոստոսին հրապարակած «Սպառողական գների ինդեքսը (ցուցիչը) ՀՀ–ում» 2024-ի յունուար-յուլիսի հրապարակման մէջ։
Հեղուկ կազի գինը երկու ամսուան ընթացքին 100 դրամէն բարձրացած է՝ դառնալով 230 դրամ:
Յիշեցնենք, որ տնտեսագէտ Սուրէն Պարսեան նշած էր, որ հեղուկ կազի գինի բարձրացման վրայ ազդող հիմնական գործօններէն եղած է անառողջ մրցակցութիւնը․-
«Մայիսին առանձին կազալցակայաններ հեղուկ կազի գինը սահմանած էին 30-35 դրամ: Սա անտրամաբանական, անառողջ մրցակցութեան արդիւնք էր, որովհետեւ տնտեսվարողները երբեմն ինքնարժէքից ցածր գնով էին վաճառում»: