image

«Գերագույն ձգտում, իդեալ է մնացել միասնության գաղափարը».Տ.Գևորգ Սրբազան

  «Գերագույն ձգտում, իդեալ է մնացել միասնության գաղափարը».Տ.Գևորգ Սրբազան

Հայց. Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գևորգ եպս. Սարոյանի գրչից կարդում ենք՝ 

Պատմությունից հայտնի է, որ մեր ազգային ձախողումների և դժբախտությունների հիմնական պատճառն անմիաբանությունն է։ Պատմական օրինաչափություն է նաև, որ մեր միաբանության ուղին միշտ հաղթանակով է պսակվել։ Եվ բնավ պատահական չէ, որ հայոց գրավոր մշակույթի ի հայտ գալուց սկսյալ հայի համար գերագույն ձգտում, իդեալ է մնացել միասնության գաղափարը․․․ 

Պատմական փորձը վկայում է, սակայն, որ այդ իդեալի կենսագործման հիմնական խոչընդոտը եսասիրությունն է, նախանձը, որոնք դժբախտաբար թույլ չեն տալիս մեզ վեր կանգնելու անձնական շահից և փառասիրությունից, համախմբելու մեր ուժն ու հնարավորությունները համազգային վեհ նպատակների շուրջ։